Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մալայզիայում լաստանավի վթարից 100 մարդ է անհետ կորել

Մալայզիայում լաստանավի վթարից 100 մարդ է անհետ կորել
28.05.2013 | 13:29

Մոտ 100 մարդ է անհետ կորել այսօր լաստանավի խորտակման հետևանքով։ Այն բախվել է քարի Կալիմանտան կղզու Ռաջանգ գետի վրա։ Լաստանավի վրա եղել են կանայք և երեխաներ։ Աղետի վայրից հայտնում են, որ լաստանավում գրանցված է եղել միայն 74 մարդ, մինչդեռ նրանց թիվը գերազանցել է 100-ը, որոնք մեկնում էին տոնախմբության։ Զոհվածների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Ուղևորների մի մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ։

Աշխարհում մեծությամբ երրորդ կղզին՝ Կալիմանտանը, բաժանում է երեք երկրներ՝ Ինդոնեզիան, Մալայզիան և Բրունեյը։

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ